Logo

Բոսնիա և Հերցեգովինա. Կյանք ու կռիվ. 3 հետաքրքիր փաստ բոսնիական ֆուտբոլի մասին

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 19.03.2019ՍՊՈՐՏ
BH 5 - Բոսնիա և Հերցեգովինա. Կյանք ու կռիվ. 3 հետաքրքիր փաստ բոսնիական ֆուտբոլի մասին
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորում 1 տուր

23 Մարտ 2019 - 23:45

2

Բոսնիա և Հերցեգովինա

1

Հայաստան

1 - 0 Ռադե Կրունիչ - 33`

2 - 0 Դենի Միլոշևիչ - 80`

2 - 1 Հենրիխ Մխիթարյան - 93`

Բոսնիայի և Հերցեգովինայի ազգային հավաքականն այսօր եվրոպական ֆուտբոլում տոն տվող թիմերից է, տանը ուշ-ուշ է պարտություն կրում, իսկ թոփ մակարդակի հավաքականների համար իսկական գլխացավանք է՝ ամուր կոլեկտիվ, անսասան պաշտպանություն, հավաքված միջին գիծ ու Էդին Ջեկո: Դե արի ու հաղթիր:

reprezentacija bih fudbal 960x629 - Բոսնիա և Հերցեգովինա. Կյանք ու կռիվ. 3 հետաքրքիր փաստ բոսնիական ֆուտբոլի մասին

Բայց ազգային թիմի և լոկալ ֆուտբոլի միջև ընդհանրություն գրեթե չկա: Բոսնիա և Հերցեգովինան ամենավառ օրինակն է այն բացասական երևույթի, թե ինչպես է քաղաքականությունն ազդում ֆուտբոլի վրա: Բոսնիա և Հերցեգովինան երկիր է, որտեղ ազգային հավաքականի տնային հանդիպումների ժամանակ երկրպագուների մի խմբավորում կարող է մինչև վերջին ձայնալարը երկրպագել, իսկ մյուսը բղավել, թե որքան է ատում այդ հավաքականը:

Բոսնիական պատերազմից հետո Բոսնիան դեռ երկար ժամանակ ուշքի չէր գալիս: Երկրում որպես այդպիսին ֆուտբոլ խաղում էին, սակայն պրոֆեսիոնալ մակարդակի մասին խոսք լինել: Ինչի մասին է խոսքը, երբ փորձ էր կատարվում կազմակերպել ներքին առաջնություն, սակայն երկրի հիմնական բնակիչները՝ էթնիկ բոսնիակները, բոսնիացի խորվաթները և բոսնիացի սերբերը չէին ցանկանում հանդես գալ մի մրցաշարում: Ի վերջո, «էշը ցեխից մի կերպ հանվեց»: Բայց ամեն ինչ հերթով:

Ֆուտբոլ ու պատերազմ

BH - Բոսնիա և Հերցեգովինա. Կյանք ու կռիվ. 3 հետաքրքիր փաստ բոսնիական ֆուտբոլի մասին

Անկախացումից հետո, ինչպես նշվեց, ներքին առաջնություն հնարավոր չէր լինում ստեղծել: Պարզապես անցկացվում էին մրցաշարեր երկրում բնակվող յուրաքանչյուր 3 հիմնական ազգությունների համար: Բոսնիակներն իրենց ուժերը փորձում էին մուսուլմանական լիգայում, բոսնիացի սերբերն ու խորվաթները՝ իրենց ազգային ներքին լիգաներում: Երկարատև պայքարի արդյունքում բոսնիակներն ու խորվաթները միավորեցին իրենց լիգաները, իսկ սերբերն այդպես մնացին նույն կետի վրա:

Ազգային սկզբունքով անցկացվող երեք առաջնությունները գոյություն են ունեցել մինչև 1997 թվականը: Բոնսիացիներն ու խորվաթները որոշեցին համախմբել ուժերը ու ստեղծեցին առանձին փլեյ-օֆֆ, որտեղ Մուսուլմանական լիգայի հաղթողը մրցում էր Խորվթական լիգայի ուժեղագույն թիմի հետ: Հաղթանակը թույլ էր տալիս ակումբին իրեն կոչել Բոսնիայի չեմպիոն ու երկիրը ներկայացնել եվրագավաթներում:

BH 3 960x576 - Բոսնիա և Հերցեգովինա. Կյանք ու կռիվ. 3 հետաքրքիր փաստ բոսնիական ֆուտբոլի մասին

Սակայն այս ֆորմատն էլ երկար կյանք չունեցավ: 2000 թվականին կազմակերպվեց միասնական առաջնություն, որին պետք է մասնակցեին 3 ազգությունները: Բոսնիակներն ու խորվաթները համաձայնեցին, իսկ սերբերը հերթական անգամ դարձան բոլորի «աչքի գրողը»՝ ևս 2 տարի խաղալով առանձին: Միայն 2002 թվականից մրցաշարը դարձավ «եռակողմ»: Հատկանշական է, որ այն լիգան, որտեղ սկսել են Սերբական Հանրապետության ակումբները, գործում է առ այսօր: Բոսնիա և Հերցեգովինայի առաջին լիգայի հետ համատեղ սերբական առաջնությունը ձևավորում է լոկալ ամենաթույլ լիգան՝ երկրորդ դիվիզիոնը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ