Logo

Բոստադ. Նադալը պարտվեց եզրափակիչում

18:22 / 21.07.2024Թենիս
null

Ռաֆայել Նադալը (261-րդ ռակետ) չկարողացավ դառնալ շվեդական Բոստադում կայացած ATP-250 շարքի մրցաշարի հաղթող։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթողը եզրափակիչում 3-6, 2-6 հաշվով պարտվեց պորտուգալացի Նունու Բորժեշին։ Մրցախաղը տևեց 1 ժամ 28 րոպե։

27-ամյա Բորժեշն առաջին անգամ է հաղթում ATP-ի հովանու նորքո անցկացվող մրցաշարում։ Նա կվաստակի 250 միավոր և հերթական թարմացումից հետո դասակարգման աղյուսակում կբարձրանա 42-րդ տեղ։ Դա լինելու պորտուգալացի թենիսիստի կարիերայի լավագույն արդյունքը։

Հիշեցնենք, որ Ռաֆայել Նադալը 2022 թ. մայիսից հետո առաջին անգամ էր դուրս եկել որևէ մրցաշարի եզրափակիչ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ