Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - Կասպեր Ռուդ (Նորվեգիա) զույգը դուրս է եկել Բոստադի ATP-250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակիչում Նադալն ու Ռուդը 6-4, 3-6, 12-10 հաշվով հաղթել են Տեո Արիբաժին (Ֆրանսիա) ու Ռոման Սաֆիուլինին (Ռուսաստան)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 36 րոպե։
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Նադալն ու նորվեգացի Ռուդը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկեն Պավել Կոտով (Ռուսաստան) - Պյոտր Մատուշևսկի (Լեհաստան) - Օռլանդո Լուժ (Բրազիլիա) - Ռաֆայել Մատոս (Բրազիլիա) դիմակայության հաղթողի հետ։


