Logo

Բոստադ. Նադալը հաղթեց և դուրս եկավ եզրափակիչ

17:32 / 20.07.2024Թենիս
null

Ռաֆայել Նադալը դուրս է եկել Բոստադի ATP-250 շարքի մրցաշարի եզրափակիչ։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթողը կիսաեզրափակիչում 4-6, 6-3, 6-4 հաշվով առավելության է հասել Դուժե Այդուկովիչի նկատմամբ (Խորվաթիա, 130-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 13 րոպե։

Աշխարհի 261-րդ ռակետի մրցակիցը եզրափակիչում լինելու է Տիագո Ագուստին Տիրանտե (Արգենտինա, 121-րդ ռակետ) - Նունու Բորժեշ (Պորտուգալիա, 51-րդ ռակետ) դիմակայության հաղթողը։

Հիշեցնենք, որ Նադալը նորվեգացի Կասպեր Ռուդի հետ մասնակցում է նաև մրցաշարի զուգախաղի պայքարին, որտեղ նույնպես պետք է վիճարկի եզրափակիչի ուղեգիրը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ