Logo

«Բոսթոնը» կիսաեզրափակիչում է, Դոնչիչի թրիփլ-դաբլն օգնեց «Դալասին»

11:30 / 16.05.2024Բասկետբոլ
null

«Բոսթոն Սելտիքսը» դարձավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը։

Քառորդ եզրափակիչի 5-րդ խաղում «Սելտիքսը» 113-98 հաշվով տնային հաղթանակ տարավ «Քլիվլենդ Կավալերսի» նկատմամբ՝ շարքի հաշիվը դարձնելով 4-1։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Էվան Մոբլին էր, որը «Քլիվլենդի» կազմում հավաքեց 33 միավոր։

Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչում «Բոսթոնը» կմրցի «Նյու Յորք Նիքս» - «Ինդիանա Փեյսերս» (3-2) դիմակայության հաղթողի հետ։

«Դալաս Մավերիքսն» «Օկլահոմա Սիթի Թանդերի» դեմ շարքում առաջ է անցել հաշվի մեջ՝ 3-2: 5-րդ խաղում դալասցիներն արտագնա հաղթանակի են հասել 104-92 հաշվով։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Դալասի» առաջատար Լուկա Դոնչիչը, որը դարձել է թրիփլ-դաբլի հեղինակ՝ 31 միավոր, 10 ռեբաունդ, 11 ասիստ։

«Օկլահմոայի» կազմում ամենաարդյունավետը կանադացի Շեյ Գիլջես-Ալեքսանդրն էր (30 միավոր, 6 ռեբաունդ, 8 ասիստ) 

NBA, քառորդ եզրափակիչ, 5-րդ խաղեր

«Բոսթոն» - «Քլիվլենդ»՝ 113:98 (28:28, 30:24, 27:26, 28:20)

«Օկլահոմա» - «Դալաս»՝ 92:104 (22:24, 22:30, 23:25, 25:25)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ