Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկած վարկանիշային մրցաշարում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ) դուրս է եկել եզրափակիչ։
Անդրեասյանը կիսաեզրափակիչում 6-4 հաշվով հաղթել է մեքսիկացի Օսթին Գոմեսին ու վճռորոշ գոտեմարտում կմրցի աշխարհի փոխչեմպիոն Յոշինոսուկե Աոյագիի (Ճապոնիա) դեմ։
Վազգեն Թևանյանը նույնպես կիսաեզրափակիչ էր դուրս եկել, սակայն 1-6 հաշվով պարտվեց հնդիկ մրցակցին ու կպայքարի բրոնզե մեդալի համար։
Մեդալային գոտեմարտերը կմեկնարկեն ժամը 19:00-ին։
Վարկանիշային մրցաշարը կտևի մինչև հուլիսի 20-ը ներառյալ և, կիսաեզրափակիչներից սկսած, կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքներով։ Կիսաեզրափակիչներից սկսած` բոլոր գոտեմարտերը հասանելի կլինեն նաև Fast TV հավելվածում (iOS, Android):