Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաջող է մեկնարկել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարում։
Առաջին շրջանում աշխարհի 69-րդ ռակետը մրցել է սլովակ Ռեբեկա Շրամկովայի հետ ու կամային հաղթանակ տարել երեք սեթում՝ 2:6, 6:4, 6:3։ Մրցախաղը տևել է 2 ժամ 29 րոպե։
Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի հունգարացիներ Տիմյա Բաբոշի ու Աննա Բոնդարի մրցախաղի հաղթողը։
CRAZY WAY TO WIN IT!
— WTARussians (@WTArussians) July 17, 2023
Elina Avanesyan survives a tough opener at the Hungarian Grand Prix, beating Rebecca Sramkova 2-6, 6-4, 6-3 from a set and a break down.
Big fight despite struggling a bit physically in the tough conditions where the heat rule was in effect. pic.twitter.com/ly59ItD5mN