Logo

Բուդապեշտ. Էլինա Ավանեսյանն ավարտեց ելույթը

17:30 / 19.07.2024Թենիս
null

Աշխարհի 75-րդ ռակետ Էլինա Ավանեսյանն ավարտեց ելույթը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ATP-250 շարքի մրցաշարում։

Քառորդ եզրափակիչում հայ թենիսիստուհին 6-2, 3-6, 2-6 հաշվով պարտվեց 79-րդ ռակետ, սլովակ Աննա Կարոլինա Շմիդլովային։ Պայքարը տևեց 2 ժամ 12 րոպե։

Շմիդլովայի հաջորդ մրցակիցը կլինի բելառուս Ալքասանդրա Սասնովիչը։

Հիշեցնենք, որ նախորդ երկու մրցախաղում Էլինա Ավանեսյանը հաղթել էր Մագդալենա Ֆրեշին (56-րդ ռակետ, Լեհաստան) ու Ռեբեկա Մաշարովային (Իսպանիա, 117-րդ ռակետ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ