Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն ավարտեց ելույթները Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող WTA-250 շարքի մրցաշարում:
Քառորդ եզրափակիչում Ավանեսյանը 1-6, 3-6 հաշվով պարտվեց Արգենտինայի ներկայացուցիչ Նադյա Պոդորոշկային (80-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 24 րոպե:
Հիշեցնենք, որ 20-ամյա թենիսիստուհին 1/8 եզրափակիչում 6-3, 6-0 հաշվով հաղթել էր հունգարացի Աննա Բոնդարին (144-րդ ռակետ), իսկ առաջին շրջանում մրցել էր սլովակ Ռեբեկա Շրամկովայի հետ ու կամային հաղթանակ տարել երեք սեթում՝ 2-6, 6-4, 6-3։