Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվող վարկանիշային մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Խլոյանը (97 կգ) դուրս է եկել եզրափակիչ։
Կիսաեզրափակիչում երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիրը 5-4 հաշվով հաղթել է ֆինն Արվի Սավոլայնենին։ Եզրափակիչի ճանապարհին Խլոյանը հաղթել է նաև ավստրիացի (3-2) և ուզբեկ (8-0) մրցակիցների։
Ոսկե մեդալի համար պայքարում, որը նույնպես կկայանա այսօր` հուլիսի 20-ին, Խլոյանի մրցակիցը կլինի վրացի Գիորգի Մելիան։
Եվրոպայի փոխչեմպիոն Կարեն Ասլանյանն (63 կգ) էլ կպայքարի բրոնզե մեդալի համար։ Հայ ըմբիշը կիսաեզրափակիչում 3-6 հաշվով պարտվել է Վիտալի Երյոմենկոյին (Մոլդովա)։
Վարկանիշային մրցաշարը, կիսաեզրափակիչներից սկսած, հեռարձակվում է «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքներով: Բոլոր գոտեմարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):