Logo

Բուֆոնի որդին հեթ-տրիկ է գրանցել Չեխիայի Մ19 հավաքականի կազմում

20:13 / 13.11.2025Ֆուտբոլ
null

Իտալացի լեգենդար, նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի որդին` 17-ամյա Լուի Բուֆոնը, հեթ-տրիկ է գրանցել մինչև 19 տարեկանների Չեխիայի հավաքականի կազմում:

Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կրտսեր Բուֆոնը 3 անգամ գրավել է Ադրբեջանի Մ19 հավաքականի դարպասը: Չեխերն այդ խաղում հաղթել են 6-1 հաշվով:

Լուի Բուֆոնը, որը հարձակման գծում է խաղում, նաև Իտալիայի քաղաքացիություն ունի: Նրա մայրը` Ալյոնա Շերեդովան, չեխ է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ