Թուրինի «Յուվենտուսի», «Պարմայի», ՊՍԺ-ի և Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոստովանել է, որ ժամանակին միջին մասնագիտական կրթության ատեստատ է գնել.
«Ես շատ սխալներ եմ թույլ տվել, հատկապես, երբ երիտասարդ էի։ Ամենաշատը զղջում եմ 18 տարեկանում միջին մասնագիտական կրթության ատեստատ գնելու համար։
Այժմ, միանշանակ, այդպես չէի վարվի, քանի որ դա ոչ կոռեկտ քայլ է։ Ես զարգացման հեշտ ճանապարհ էի ընտրել, որի կողմնակիցը երբեք չեմ եղել։
Կարծում եմ, որ իմ անկատարությունն այլոց թույլ է տալիս պատկերացում կազմել մարդկության մասին և ինձ ավելի է մտերմացնում մարդկանց հետ»,- Բուֆոնի խոսքը մերջբերում է La Repubblica-ն։
Հիշեցնենք, որ 2006թ․ աշխարհի չեմպիոն Բուֆոնը ֆուտբոլիստի կարիերան ավարտել էր 2023 թվականին։


