Գերմանական Բունդեսլիգայի 17-րդ տուրի առաջին խաղում երկրի չեմպիոն «Բավարիան» հյուրընկալեց «Հոֆենհայմին» և առավելության հասավ 3-0 հաշվով:
Մյունխենյան ակումբի կազմում հերթական անգամ աչքի ընկավ Հարի Քեյնը, որը 22 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
Թոմաս Տուխելի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 41-ի և մեկ միավորով հետ է մնում առաջատար «Բայերից»: Լևերկուզենը ներկայացնող ակումբը 17-րդ տուրում հյուրընկալվելու է «Աուգսբուրգին»:
Բունդեսլիգա, 17-րդ տուր
«Բավարիա» - «Հոֆենհայմ»՝ 3-0
Ջամալ Մուսիալա, 18, 70, Հարի Քեյն, 90


