Գերմանիայի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հաղթանակով մեկնարկեց Բունդեսլիգայում։
Առաջին տուրում Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հյուրընկալվեց Բրեմենի «Վերդերին» ու հաղթեց 4-0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեն, մեկական անգամ աչքի ընկան «Բավարիայի» նորեկ Հարի Քեյնը և 18-ամյա ֆրանսիացի հարձակվող Մատիս Տելը։ Անգլիացի հարձակվողն առաջին գոլը խփեց մյունխենյան ակումբում։
«Բավարիան» ու «Վերդերը» Գերմանիայի առաջնությունում հանդիպեցին 113-րդ անգամ։ Դա Բունդեսլիգայում ռեկորդային ցուցանիշ է երկու թիմերի միջև խաղերի ցուցանիշով։
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին «Բավարիան» Գերմանիայի Սուպերգավաթի խաղում 0-3 հաշվով պարտվել էր «Լայպցիգին»։
Գերմանիայի առաջնություն, առաջին տուր
«Վերդեր» - «Բավարիա»՝ 0-4
Լերոյ Սանե, 4, 90, Հարի Քեյն, 75, Մատիս Տել, 90+4


