Գերմանիայի Բունդեսլիգայի 6-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթեց «Հոֆենհայմին»։
18-րդ րոպեին հյուրերին հաշվի մեջ առաջ մղեց թիմի նորեկ Նիկլաս Ֆյուլկրուգը՝ առաջին գոլը խփելով «Մեղուների» կազմում։ 25-րդ րոպեին Անդրեյ Կրամարիչը դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը և վերականգնեց հավասարությունը։
Առաջին կեսի ավելացված ժամանակում Մարկո Ռոյսը կրկին առաջ մղեց դորտմունդցիներին, և այդ գոլը դարձավ հաղթական։ 71-րդ րոպեից Էդին Թերզիչի գլխավորած թիմը խաղում էր 10 հոգով։ Երկրորդ դեղին քարտը ստանալու պատճառով հեռացվեց Ռամի Բենսեբաինին։ Ավելացված ժամանակում էլ նորվեգացի պաշտպան Յուլիան Ռիերսոնը երրորդ գնդակն ուղարկեց տանտերերի դարպասը և ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը։
«Բորուսիան» վաստակեց 14 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Հոֆենհայմը» չորս անընդմեջ հաղթանակից հետո կրեց մրցաշրջանի երկրորդ պարտությունը և 12 միավորով 6-րդ տեղում է։
Գերմանիայի Բունդեսլիգա, 6-րդ տուր
«Հոֆենհայմ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 1-3
Անդրեյ Կրամարիչ, 25 (11մ) - Նիկլաս Ֆյուլկրուգ, 18, Մարկո Ռոյս, 45+3, Յուլիան Ռիերսոն, 90+5


