Logo

Բունդեսլիգայի երկրորդ ռմբարկուն կարիերան կշարունակի Անգլիայում

16:27 / 11.01.2025Ֆուտբոլ
null

Գերմանիայի Բունդեսլիգայի այս մրցաշրջանի երկրորդ ռմբարկու, Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Օմար Մարմուշը կտեղափոխվի անգլիական «Մանչեսթեր Սիթի», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Անգլիայի չեմպիոնը եգիպտոսցի 25-ամյա ֆուտբոլիստի հետ 100 տոկոսով համաձայնեցրել է պայմանագրի մանրամասները: Այժմ ակումբների միջև ակտիվ բանակցություններ են տրանսֆերի մանրամասների շուրջ։ Կողմերը նպատակադրված են տրանսֆերը հաստատել հաջորդ շաբաթ:

Բունդեսլիգայում Մարմուշը 13 գոլ է խփել, գլխավոր ռմբարկուն 14 գոլով Մյունխենի «Բավարիայի» առաջատար հարձակվող Հարի Քեյնն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա