«Մայնցը» Բո Հենրիկսենին ազատել է գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Մայնցի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ակումբի Մ23 թիմը ղեկավարող Բենյամին Հոֆմանը։
Ակումբը Հենրիկսենի գլխավորությամբ 68 խաղում տարել է 27 հաղթանակ, գրանցել 18 ոչ-ոքի, կրել 23 պարտություն։
«Մայնցը» Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 12 խաղում միայն 6 միավոր է վաստակել ու վերջին` 18-րդ տեղում է։
Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


