Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը ռեկորդակիր է դարձել «Էլ Կլասիկոներում» հաղթանակների ցուցանիշով: Այդ մասին սոցցանցերում հայտնել է լրագրող Պեդրո Մարտինը:
Մադրիդի «Ռեալի» նկատմամբ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում (1-0) հաղթանակը 22-րդն էր Բուսկետսի համար «Էլ Կլասիկոներում»:
Այդ ցուցանիշով «Բարսելոնայի» ավագը գերազանցել է «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանսիսկո Հենտոյին, որն ունի 21 հաղթանակ «Էլ Կլասիկոներում»:
Երրորդ տեղում են «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Ժերար Պիկեն և Լիոնել Մեսին, որոնք ունեն 19-ական հաղթանակ «Ռեալի» դեմ խաղերում:
Հիշեցնենք, որ Բուսկետսը 46 խաղով «Էլ Կլասիկոներում» ռեկորդակիր էր դարձել նաև մասնակցության ցուցանիշով: