Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Սերխիո Բուսկետսը կոճի սալջարդի պատճառով խաղադաշտից կբացակայի 15 օր, հայտնում է AS-ը։
Իսպանացի 34-ամյա կիսապաշտպանը վնասվածք էր ստացել և հարկադրված փոխարինվել «Սևիլիայի» դեմ Լա լիգայի 20-րդ տուրի տնային խաղում (3-0):
Այսպիսով, Բուսկետսը բաց կթողնի նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին հանդիպումը, որը տեղի կունենա փետրվարի 16-ին Կատալոնիայի «Կամպ Նոու» ստադիոնում:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բուսկետսը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 27 խաղում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ:


