Կատալոնական «Բարսելոնային» հրաժեշտ տված իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի ամերիկյան «Ինտեր Մայամի»: Այդ մասին սոցցանցերում հայտնել է լրագրող Տոնի Խուանմարտին:
34-ամյա ֆուտբոլիստը կընդունի MLS-ը ներկայացնող ակումբի առաջարկը: Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
Ավելի վաղ «Ինտեր Մայամին» համաձայնեցրել էր ֆրանսիական ՊՍԺ-ին հրաժեշտ տված արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի տրանսֆերը: Բուսկետսն ու Մեսին 2008-2021 թվականներին միասին խաղացել էին «Բարսելոնայում»: