Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները «Լեսթերի» դեմ Պրեմիեր լիգայի առաջիկա տնային խաղի առաջին 9 րոպեներին տրիբունաներում չեն զբաղեցնի իրենց տեղերը` իրենց դժգոհությունը հայտնելով տոմսերի գներից, հաղորդում է Daily Mail-ը:
9 թիվը համապատասխանում է տոմսերի վաճառքի արտաքին գործընկերների թվին, որոնց հետ ակումբը գործակցում է: Երկրպագուները պնդում են, որ այս հարթակների միջոցով վաճառվող տոմսերը հաճախ թանկ արժեն:
Հաղորդվում է նաև, որ «Մանչեսթեր Սիթին» արտակարգ խորհրդակցություն կանցկացնի երկրպագուների խորհրդի հետ հաջորդ մրցաշրջանի տոմսերի գները հայտարարելուց առաջ։
Առաջիկա խաղի տոմսերի գները տատանվում են 30-68 ֆունտի սահմանում:


