Անգլիական «Քրիստալ Փելասի» ֆուտբոլիստ Ժան-Ֆիլիպ Մատետան հայտարարել է, որ բժշկին մի կերպ է հաջողվել փրկել իր ականջը, գրում է The Times-ը:
«Պլաստիկ վիրաբույժը եկավ, լուսանկարեց ականջս, բայց հրաժարվեց լուսանկարներն ինձ ցույց տալուց: Ակնհայտ է, որ ականջս այլևս ականջի նման չէր:
Նա շատ բարդություններ ունեցավ, բայց կարողացավ փրկել ականջս: Իսկապես, նա դժոխային աշխատանք կատարեց»,- ասել է ֆրանսիացի հարձակվողը:
Հիշեցնենք, որ Մատետան վնասվածքը ստացել էր «Միլուոլի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում: Հիվանդանոցում նրա ականջի հատվածում 25 կար էր դրվել:


