Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նպատակ ունի պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիի հետ, հաղորդում է Cadena Ser-ը։
Անհրաժեշտության դեպքում Պերեսը պատրաստ է իսպանացի ֆուտբոլիստի հետ առանց միջնորդների ներգրավման բանակցելուն։ «Արքայական ակումբի» նախագահը նաև կարծում է, որ Ռոդրին պետք է քայլեր ձեռնարկի՝ տրանսֆերի գործընթացը հեշտացնելու համար, եթե Եվրոպայի չեմպիոնը ցանկանում է կարիերան շարունակել իսպանական գրանդում:
Կիսապաշտպանն անգլիական գրանդում խաղում է 2019 թվականից։ Այս ընթացքում նա մասնակցել է 265 խաղի, խփել 26 գոլ և կատարել 32 գոլային փոխանցում։ Transfermarkt-ում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 110 միլիոն եվրո։


