Լա լիգա, 23-րդ տուր
«Մալյորկա» 2-1 «Կադիս»
Գոլերը՝ 0-1՝ Ալկարաս՝ 8՛, 1-1՝ Սևիլյա՝ 20՛ (11-մ.), 2-1` Մուրիքի՝ 66՛
Հայաստանի ազգային հավաքականի և «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցեց հանդիպմանը՝ փոխարինվելով հանդիպման վերջնամասում՝ 91-րդ րոպեին։
23 տուրերից հետո վաստակած 18 միավորով «Կադիսը» զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը։ «Մալյորկան» 23 միավորով 17-րդն է։
Հաջորդ տուրում «դեղինները» փետրվարի 12-ին տանը կմրցեն «Սելտայի» հետ։