Logo

Կալիզիրը կարմիր քարտ է ստացել Եվրոպա լիգայի խաղում (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:55 / 18.08.2022• ՍՊՈՐՏ
Կալիզիր-2022

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում դանիական «Սիլկեբորգը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի պաշտպան Անդրե Կալիզիրը, հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել է ֆիննական ՀԻԿ-ին:

32-ամյա Կալիզիրը, խաղադաշտ դուրս գալով հյուրերի մեկնարկային կազմում, 28-րդ րոպեին զգուշացվել է, իսկ 69-րդ րոպեին երկրորդ դեղին քարտն է ստացել ու հեռացվել դաշտից:

Պատասխան խաղը կայանալու է օգոստոսի 25-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին:

Հիշեցնենք, որ Կալիզիրը դանիական ակումբի կազմը համալրել է 2021 թվականին՝ ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվելով հունական «Ապոլոն Սմիրինսից»:

Պաշտպանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 21 հանդիպում:

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլ, առաջին խաղ

ՀԻԿ (Ֆինլանդիա) - «Սիլկեբորգ» (Դանիա)՝ 1-0

Դևիդ Բրաուն, 89

Հեռացում՝ Անդրե Կալիզիր, 68, «Սիլկեբորգ»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ