Logo

Լուրջ փոփոխություններ ՊՍԺ-ում. Կամպուշը պատրաստվում է «մաքրել» կազմը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
14:31 / 05.06.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի կազմում լուրջ փոփոխություններ են լինելու նոր սպորտային տնօրենի ժամանելուց հետո:

L’Equipe-ը հայտնում է, որ այդ պաշտոնում Լեոնարդոյին փոխարինելու է Լուիշ Կամպուշը: Նշվում է, որ պորտուգալացին 3 տարվա պայմանագիր է կնքել փարիզյան ակումբի հետ:

Կամպուշը մտադիր է 5 նոր տրանսֆեր իրականացնել, իսկ ակումբից հեռացողների թվում կլինեն Լևեն Կուրզավան, Մաուրո Իկարդին, Անդեր Էրերան, Իդրիսա Գեյեն, Ջորջինյո Վեյնալդումն ու Լեանդրո Պարեդեսը: Թիմի գլխավոր աստղը լինելու է Կիլիան Մբապեն, ու զարգացման նոր նախագիծը կառուցվելու է ֆրանսիացու շուրջ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ