Logo

«Ցանկանում ենք՝ Հայաստանում խաղաղություն լինի»․ Արթուր Աբրահամը՝ հայազգի քաղաքական գործչի տեսանյութում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 06.10.2020ՍՊՈՐՏ
սդասդադասդադսա - «Ցանկանում ենք՝ Հայաստանում խաղաղություն լինի»․ Արթուր Աբրահամը՝ հայազգի քաղաքական գործչի տեսանյութում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:07

-

-

Հայազգի քաղաքական գործիչ Մարտին Պետցոլդը, որը 2013-2017թթ․ եղել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ՝ ի աջակցություն Հայաստանի Հանրապետության: Խոսքով է հանդես եկել նաև հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: Մասնակիցները գերմաներենով ասում են․ «Ցանկանում ենք՝ Հայաստանում խաղաղություն լինի»:

Հավելենք, որ Պետցոլդը ծնվել է 1984 թվականին Մոսկվայում: Հայրը գերմանացի է, մայրը՝ հայուհի: Պետցոլդն իր ամբողջ կյանքն անցկացրել է Բեռլինում, բայց չի կորցրել կապը հայկական արմատների հետ: Մանկուց սովորել է հայերեն, նաև մայրիկի հետ հաճախ այցելել Երևան: Նա իր հայկական ծագման մասին հերթական անգամ հայտարարել է Բունդեսթագում 2016 թվականի ամռանը՝ 1915 թվականի Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման ժամանակ:

Հայազգի քաղաքական գործիչն այս տեսանյութով հրավիրել է գերմանական լրատվամիջոցների ուշադրությունը Հայաստանում և Արցախում ծավալվող իրադարձություններին:

Արթուր Աբրահամ. «Ես նման բան չէի տեսել՝ ինչպես է մի ամբողջ ազգ համախմբվում մեկ օրում»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ