Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի առաջին մեդալը նվաճեց Ռաֆիկ Մինասյանը։
Մ20 մրցաշարի 61 կգ քաշային կարգում Մինասյանը երկամարտի 256 կգ (116+140) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր։ Պոկում վարժությունում նա նվաճել է փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում գրանցել է չորրորդ արդյունքը:
Եվրոպայի Մ20 չեմպիոն է դարձել իտալացի Սերժիո Մասիդան, որը երկամարտում գրանցել է 280 կգ (125+155):
Հայաստանի թիմը Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնություններին մասնակցում է 23 ծանրորդով։ Մրցումային առաջին օրը մրցահարթակ դուրս եկած Գառնիկ Չոլակյանը և Սեյրան Խուդինյանը (55 կգ, Մ20) հաջողության չեն հասել։ Չոլակյանը պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել 107 կգ արդյունքով, սակայն հրումում զրո է ստացել՝ չկարողանալով 3 փորձից բարձրացնել 130 կգ։ Խուդինյանը երկամարտի 217 կգ արդյունքով գրավել է 6-րդ տեղը։


