Մադրիդի «Ռեալի» և Ուելսի հավաքականի վինգեր վինգեր Գարեթ Բեյլը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Չեմպիոնշիփում՝ հաղորդում է BBC Sport-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Բեյլին ձեռք բերելու գլխավոր հավակնորդն ուելսյան «Քարդիֆ Սիթին» է: Ֆուտբոլիստի համար պայքարում «վիշապներն» առաջ են անցել MLS-ի մի շարք ակումբներից, Լոնդոնի «Տոտենհեմից» և «Նյուքասլից»:
Նշվում է, որ Բեյլը նախընտրում է տեղափոխվել «Քարդիֆ», քանի որ ուելսցիները համաձայն են կարճաժամկետ պայմանագիր կնքել իրենց հայրենակցի հետ։ Գարեթը ցանկանում է լավագույն մարզավիճակում մոտենալ Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը, ուստի նրան պետք է երաշխավորված խաղաժամանակ:
Նախորդ մրցաշրջանում «Քարդիֆ Սիթին» Չեմպիոնշիփում զբաղեցրել է 18-րդ տեղը: Ավելի վաղ Մադրիդի «Ռեալը» հայտնել էր, որ Բեյլի հետ հունիսի 30-ին ավարտվող պայմանագիրը չի երկարաձգվի:


