Logo

Կարոլին Գարսիայի հաղթանակը Ցինցինատիի «Մասթերսում» (տեսանյութ, ֆոտո)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:05 / 22.08.2022• Թենիս
Կարոլին Գարսիա

Ցինցինատիի ATP «Մասթերս» 1000 շարքի մրցաշարի կանանց մենախաղի եզրափակիչում ֆրանսիացի թենիսիստուհի Կարոլին Գարսիան 1 ժամ, 42 րոպե տևած պայքարում 6-2, 6-4 հաշվով առավելության է հասել չեխ Պետրա Կվիտովայի նկատմամբ: 

Աշխարհի 17-րդ ռակետ Գարսիան Ցինցինատիում պայքարը սկսել էր որակավորման փուլից: Ֆրանսուհին մինչև եզրափակիչ հասնելը հաղթել էր իր հայրենակից Դիանա Պարիին, Գերմանիան ներկայացնող Անդրեա Պետկովիչին, խորվաթ Պետրա Մարտիչին, հույն Մարիա Սակարիին, բելգիացի Էլիզե Մերտենսին, ամերիկացի Ջեսիկա Պեգուլային և բելառուս Արինա Սոբոլենկոյին:

Այս տիտղոսը 10-րդն էր Կարոլին Գարսիայի համար մենախաղում:

152-րդ ռակետ Բորնա Չորիչը՝ Ցինցինատիի «Մասթերսի» հաղթող (տեսանյութ, ֆոտո)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ