«Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալին հիասթափեցրել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ տեղի ունեցածը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլ» - «Ռեալ» հանդիպումն սկսվել էր գրեթե 40 րոպե ուշացումով: Կեղծ տոմսերով հազարավոր երկրպագուներ խցանում էին առաջացրել ստադիոնի մուտքերի մոտ: Արդյունքում՝ ոստիկանությունն ստիպված էր եղել արցունքաբեր գազ կիրառել:
«Իմ հարազատ մարդիկ՝ ծնողներս, կինս և որդիս, ներկա չեն եղել հանդիպմանը, քանի որ ստադիոնի աշխատողները չեն կարողացել ապահովել նրանց անվտանգությունը: Այդ ամենը բիծ թողեց հիանալի օրվա վրա: Բազմաթիվ մարդիկ գիտեմ, որ դժգոհ են մնացել»,- իսպանացու խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի եզրափակիչում «Ռեալը» «Լիվերպուլին» հաղթել էր նվազագույն հաշվով ու իր պատմության մեջ 14-րդ անգամ նվաճել գավաթը:


