Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը մերժել է Անգլիայի գավաթակիր «Քրիստալ Փելասի»` ՈՒԵՖԱ-ի կողմից ակումբին Եվրոպա լիգայից հեռացնելու որոշումը չեղարկելու հայտը, հայտնում է դատարանի պաշտոնական կայքը։
«Քրիստալ Փելասն» ու «Լիոնը» մինչև հունիս նույն սեփականատերն ունեին` ամերիկացի ներդրող Ջոն Տեքսթորը։
ՈՒԵՖԱ-ի կանոնադրության համաձայն` նույն սեփականատիրոջը պատկանող երկու ակումբ չի կարող մասնակցել նույն մրցաշարին։ Տվյալ դեպքում համեմատաբար ցածր վարկանիշ ունեցող ակումբը որակազրկվում է։
Լոնդոնյան ակումբը դատարանում բողոքարկել էր ՈՒԵՖԱ-ի որոշումը, սակայն CAS-ը մերժել է այն։ «Քրիստալ Փելասը» Եվրոպա լիգայի փոխարեն կմասնակցի նշանակությամբ երրորդ եգրագավաթային մրցաշարի՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին։
«Քրիստալ Փելասին» անգլիական ակումբներից Եվրոպա լիգայում կփոխարինի «Նոթինգհեմ Ֆորեսթը»։
The Times-ի տվյալներով` «Քրիստալ Փելասը» մտադիր է CAS-ի դատավճիռը նույնպես բողոքարկել և ՈՒԵՖԱ-ից պահանջել փոխհատուցում, քանի որ ակումբը Կոնֆերենցիաների լիգային մասնակցելու դեպքում կվաստակի 20 միլիոն եվրո պակաս գումար:


