Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կառլոս Կազեմիրոն կարող է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: 30-ամյա ֆուտբոլիստին հետաքրքրել է մանչեսթերյան ակումբի գրավիչ առաջարկը:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով, առաջիկա ժամերին Կազեմիրոն հանդիպելու է «Արքայական ակումբի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին, որպեսզի քննարկի ստեղծված իրավիճակը:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը «Ռեալի» գույները պաշտպանում է 2013 թվականից:
Մադրիդյան կարիերայի ընթացքում բրազիլացին 17 տիտղոս է նվաճել.
- Լա լիգայի հաղթող (3): 2016/17, 2019/20, 2021/2022
- Իսպանիայի գավաթակիր: 2013/14
- Իսպանիայի սուպերգավաթակիր: (3): 2017, 2019/20, 2021/22
- Չեմպիոնների լիգայի հաղթող(5): 2013/14, 2015/16, 2016/17, 2017/18, 2021/22
- ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր (3): 2016, 2017, 2022
- Աշխարհի ակումբային առաջնության հաղթող (3): 2016, 2017, 2018


