Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի նորեկ Կազեմիրոն, փոխարինման մտնելով «Սաութհեմփթոնի» դեմ Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի խաղի երկրորդ կեսում (80-րդ րոպե), նորամուտը նշեց «Կարմիր սատանաների» կազմում:
Բրազիլացի կիսապաշտպանը փոխարինման է մտել Էնթոնի Էլանգայի փոխարեն: Նա 11 անգամ հպվել է գնդակին, կատարել 8 փոխանցում (62,5% ճշգրտություն), 1-ական անգամ կատարել է խլում ու փակել մրցակցի հարվածի ճանապարհը:
30-ամյա Կազեմիրոն օգոստոսի 22-ին Մադրիդի «Ռեալից» էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Տրանսֆերի արժեքը կազմել է 70,65 միլիոն եվրո: Բրազիլացին անգլիական ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր:




