Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն չի ցանկանում տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է լրագրող Լուկաս Նավարետեն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբը պատրաստվում է ձեռք բերել Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստին, քանի որ դժվարություններ ունի կատալոնական «Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերն իրականացնելու հարցում:
Նախորդ մրցաշրջանում 30-ամյա Կազեմիրոն «Ռեալի» կազմում անցկացրել է 48 հանդիպում, դարձել 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։


