Մադրիդի «Ռեալից» հեռացած բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն ասել է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» չի տեղափոխվել գումարի համար:
«Ես փնտրում էի նոր մարտահրավերներ և նպատակներ: Ես ուզում եմ ինձ փորձարկել նոր առաջնությունում և նոր երկրում։
Եթե գումարի համար լիներ, 4-5 ամիս առաջ կհեռանայի»,- ESPN-ը մեջբերում է 30-ամյա ֆուտբոլիստի խոսքը:
Անգլիական գրանդը Կառլոս Կազեմիրոյի տեղափոխության համար «Ռեալին» 70,65 միլիոն եվրո կվճարի: Կողմերը կստորագրեն քառամյա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Կազեմիրոն «Մանչեսթեր Յունայթեդում» շաբաթական 375 հազար ֆունտ կվաստակի:
Կազեմիրոն 2013 թվականին բրազիլական «Սան Պաուլուից» էր տեղափոխվել «Ռեալ»։ 2014/15 մրցաշրջանում նա վարձավճարով խաղացել էր պորտուգալական «Պորտուում»։
Մադրիդյան թիմի կազմում կիսապաշտպանը երեքական անգամ դարձել է Լա լիգայի, Իսպանիայի Սուպերգավաթի, աշխարհի ակումբային առաջնության, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող, հինգ անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, 1 անգամ հաղթել է Արքայական գավաթում:
«Մի օր կվերադառնամ». Կազեմիրոն չի կարողացել զսպել հուզմունքը (տեսանյութ, ֆոտո)


