«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին, ամենայն հավանականությամբ, կլքի անգլիական ակումբը մրցաշրջանի ավարտին:
Ինչպես հաղորդում է Marca-ն, ուրուգվայցու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Ռիվեր Փլեյթը»:
Ըստ աղբյուրի՝ ամռանը Կավանին ազատ գործակալի կարգավիճակ կստանա և կփոխարինի արգենտինական թիմի ռմբարկու Խուլիան Ալվարեսին, ով շատ մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությանը: Կողմերն արդեն ձեռք են բերել նախնական պայմանավորվածություն:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 10 խաղի և խփել 2 գոլ: