Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին, որը հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում է, Իսպանիայում կարիերան շարունակելու տարբերակ ունի:
AS-ի հաղորդմամբ՝ իսպանական «Վալենսիան» հետաքրքրված է Կավանիի ծառայություններով։ Իսպանական ակումբի ներկայացուցիչներն ակտիվորեն բանակցում են ֆուտբոլիստի գործակալի հետ:
«Վալենսիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ, իտալացի Ջենարո Գատուզոն կապ է հաստատել 35-ամյա ուրուգվայցու հետ և հորդորել միանալ իսպանական ակումբին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կավանին մոտ է արգենտինական «Բոկա Խունիորս» տեղափոխվելուն:
Հիշեցնենք, ուրուգվայցի հարձակվողը նախորդ երկու մրցաշրջաններն անցկացրել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: Նախորդ մրցաշրջանում նա անգլիական ակումբի կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:


