«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին ծրագրում է իսպանական ակումբ տեղափոխվել՝ հաղորդում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ 34-ամյա ֆուտբոլիստն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է փոխել ակումբային գրանցումը, երբ լրանա «կարմիր սատանաների» հետ կնքած պայմանագրի ժամկետը։ Լա լիգան ուրուգվայցու համար առաջնային տարբերակ է։
Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 15 խաղում Կավանին դարձել է 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 4 մլն եվրո է գնահատում նրա շուկայական արժեքը։


