Logo

Կավանին և Բալեկյանը կարող են դառնալ ակումբակից

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:26 / 05.08.2022ՍՊՈՐՏ
null

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին մոտ է արգենտինական «Բոկա Խունիորս» տեղափոխվելուն, տեղեկացնում է ինսայդեր Ջոնաթան Պինասկոն:

35-ամյա ֆուտբոլիստն ու արգենտինական ակումբը բանակցել են և պայմանավորվել ստորագրել պայմանագիր: Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին: 

Հիշեցնենք, որ արգենտինական «Բոկա Խունիորսում» է խաղում Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դորտմունդի «Բորուսիան» նախնական համաձայնության է եկել ուրուգվայցի հարձակվողի հետ, կային տեղեկություններ նաև իսպանական «Վիլյառեալի» հետաքրքրության մասին:

Էդինսոն Կավանին 2020 թվականից խաղում էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», որի հետ պայմանագրի ժամկետը սպառվել էր հուլիսի 1-ին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ