Logo

Կավանին կարող է վերադառնալ Իտալիա

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:56 / 08.07.2022ՍՊՈՐՏ
Էդինսոն Կավանի

Ա Սերիայի նորեկ «Մոնցան» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էդինսոն Կավանիին, հայտնում է Sky Sport Italia-ն:

Սիլվիո Բեռլուսկոնիի ակումբը տրանսֆերի շուրջ բանակցություններ է սկսել ուրուգվայցի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։ Ակումբի համար կարևոր է ընթացիկ տրանսֆերային պատուհանին ամրապնդել կենտրոնական հարձակվողի դիրքը:

Միաժամանակ, հարձակվողի գործակալը չի ​​բացառել, որ Էդինսոն Կավանին հաջորդ մրցաշրջանում կարող է ելույթ ունենալ Հարավային Ամերիկայում։

35-ամյա հարձակվողի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի ժամկետն սպառվել է հուլիսի 1-ին: Կավանին մարզական կարիերայի ընթացքում խաղացել է նաև ուրուգվայական «Դանուբիոյում», իտալական «Պալերմոյում» և «Նապոլիում», ֆրանսիական ՊՍԺ-ում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ