Logo

Չաբի Ալոնսոն պատասխանել է «Ֆասթ Մեդիա»-ի թղթակցի հարցին

22:58 / 21.10.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրի խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է «Ֆասթ Մեդիա»-ի թղթակից Արամ Սահակյանի հարցին։

- Ողջո՛ւյն, պարո՛ն։ Ես Արամ Սահակյանն եմ «Ֆասթ Մեդիա»-ից։ Օրեր առաջ «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ասել է, որ «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի 2017թ. եզրափակիչն իր մարզչական կարիերայի լավագույն խաղն է, մանավանդ՝ երկրորդ խաղակեսը։ Ի՞նչ կարծիք ունեք Դուք այդ խաղի վերաբերյալ։ Կա՞ն «Ռեալի» ու «Յուվենտուսի» միջև այլ հիշարժան խաղեր: Վստահ եմ՝ ոգևորված եք վաղը ևս մեկն ավելացնելու առումով։

- Իհարկե, Զիզուն տվյալ խաղից ավելի թարմ հիշողություններ ունի, բայց ես էլ շատ լավ հիշում եմ այդ հանդիպումը, մանավանդ՝ Կազեմիրոյի գոլից հետո։ Կարծում եմ՝ այդ խաղում «Ռեալը» շատ դոմինանտ էր։ Չեմպիոնների լիգայում հաղթելը հսկայական նվաճում է, հատկապես այդպիսի խաղով։ Ես մեծ հարգանք ունեմ Զիզուի հանդեպ։

«Արքայական ակումբը» 2017թ. եզրափակիչում «Յուվենտուսին» հաղթել էր 4-1 հաշվով։

«Ռեալ» - «Յուվենտուս» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին և ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ