Logo

Չաբի Ալոնսոն տպավորիչ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում

17:52 / 23.10.2025Ֆուտբոլ
null

Չաբի Ալոնսոն դարձել է Մադրիդի «Ռեալի» պատմության մեջ չորրորդ մարզիչը, որը 3 անընդմեջ հաղթանակով է մեկնարկել Չեմպիոնների լիգայում, հայտնում է Madrid Zone-ը:

Եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցաշարի Լիգայի փուլում «Արքայական ակումբը» հաղթել է «Մարսելին», «Կայրաթին» ու «Յուվենտուսին»: Ալոնսոյից առաջ մադրիդցիների ղեկին նման ցուցանիշ գրանցել էին Յուպ Հայնկեսը, Կառլուշ Կեյրուշը և Ժոզե Մոուրինյոն:

Իսպանական գրանդը Չաբի Ալոնսոյի գլխավորությամբ անցկացրել է 18 հանդիպում, որոնցում գրանցել է 15 հաղթանակ, 1 ոչ-ոքի և 2 պարտություն:

Չեմպիոնների լիգայի և Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ