Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի խմբային փուլի երկրորդ տուրում Մյունխենի «Բավարիան» ընդունելու է կատալոնական «Բարսելոնային»:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը.
«Բավարիա»: Նոյեր, Պավար, Ուպամեկանո, Լուկաս Էռնանդես, Ալֆոնսո Դևիս, Կիմիխ, Զաբիտցեր, Սանե, Մուսիալա, Մյուլեր, Մանե:
«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Կունդե, Արաուխո, Էրիկ Գարսիա, Մարկոս Ալոնսո, Գավի, Բուսկետս, Պեդրի, Դեմբելե, Լևանդովսկի, Ռաֆինյա:
«Բավարիա» - «Բարսելոնա» հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 13-ին: Մեկնարկը՝ երևանի ժամանակով 23:00-ին:


