Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Թուրինի «Յուվենտուսի» դարպասն ուղարկած առաջին գնդակը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն գոլ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Փարիզյան ակումբի 23-ամյա հարձակվողը, ստանալով Նեյմարի փոխանցումը, խաղի 5-րդ րոպեին բացեց հաշիվը իտալական ակումբի դեմ խաղում։ Այս գոլը քվեարկության արդյունքում ճանաչվեց Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն գոլ։
Երկրորդ հորիզոնականում կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսի գոլն է չեխական «Վիկտորիա Պլզենի» (5-1) դարպասը, իսկ երրորդը՝ Մյունխենի «Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեի գոլը՝ «Ինտերի» դարպասը (2-0):
🥇 Kylian Mbappé takes the prize for Matchday 1 👏👏👏#UCLGOTW | @Heineken pic.twitter.com/o7GbGWPd43
— UEFA Champions League (@ChampionsLeague) September 8, 2022


