ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում անցկացվեց Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի վիճակահանությունը:
Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» և Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժի» երկխաղյա դիմակայության հաղթողը կմրցի սերբական «Զրվենա Զվեզդայի» հետ: Սերբիայի չեմպիոնը պայքարը կսկսի որակավորման 3-րդ փուլից։
Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 2-3-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ օգոստոսի 9-ին։
«Փյունիկ» - «Դյուդելանժ» զույգի պարտվողը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում:
Հիշեցնենք, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկի» և «Դյուդելանժի» առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 19-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 26-ին Լյուքսերմբուրգի «Յոս Նոսբաում» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» 2 խաղերի արդյունքում հաղթահարել էր Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» արգելքը (0:0, 2:2, 11-մետրանոցներ՝ 4:3):


