Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դարպասն ուղարկված գնդակը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն գոլ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Քաղաքայինների» հարձակվողը 84-րդ րոպեին գրավել էր նախկին թիմի դարպասը՝ հաղթանակ պարգևելով անգլիացիներին։
🔵 Haaland's acrobatic finish takes the prize 🔥#UCLGOTW | @Heineken pic.twitter.com/dut375twcQ
— UEFA Champions League (@ChampionsLeague) September 15, 2022
Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն գոլին հավակնում էին նաև Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Արթուր Գոմեսի գոլը «Տոտենհեմի» դարպասը (2-0), Զագրեբի «Դինամոյի» կիսապաշտպան Միլան Օրշիչի գոլը «Միլանի» դարպասը (1-3) և «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ջոն Սթոունսի գոլը «Բորուսիայի» դարպասը (2-1):


