Logo

Չանչարևիչը հեռացել է «Նոայից»

00:01 / 13.01.2026Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի ազգային հավաքականի երկրորդ դարպասապհ Օգնյեն Չանչարևիչը հեռացել է «Նոայից», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը:

36-ամյա սերբը 2024 թվականի հունվարից էր պաշտպանում «Նոայի» դարպասը: Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում Տիմոտի Ֆայուլուի` «Նոա» տեղափոխությունից հետո Չանչարևիչը դարձել էր պահեստային դարպասապահ:

«Շնորհակալ ենք, Օգնյեն, բարձր պրոֆեսիոնալիզմի, անկոտրում կամքի և մեր երազանքների ճանապարհին մեզ հետ լինելու համար

Միասին ապրել ենք անմոռանալի պահեր ու ֆուտբոլային ֆանտաստիկ դրվագներ, և այս հիշողությունները հավերժ կմնան մեր ակումբի պատմության մեջ

Հաջողություն ենք մաղթում քեզ հետագա ֆուտբոլային կարիերայում»,- նշված է ակումբի հայտարարությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ