Logo

Չարանիա. 18 տարի NBA-ում աշխատած մասնագետը կգլխավորի ԱՄՆ-ի հավաքականը

21:55 / 09.10.2025Բասկետբոլ
null

«Մայամի Հիթի» մարզիչ Էրիկ Սպոելստրան կգլխավորի ԱՄՆ-ի ազգային հավաքականը, հաղորդում է ինսայդեր Շեմս Չարանիան:

54-ամյա մասնագետը կփոխարինի Սթիվ Քերին: ԱՄՆ-ի հավաքականը նրա գլխավորությամբ կպատրաստվի 2027 թվականին կայանալիք աշխարհի առաջնությանը և Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին, որը կկայանա 2028 թվականին:

Սպոելստրան Քերիի օգնականն էր նախորդ տարի Փարիզում կայացած Օլիմպիական խաղերում: ԱՄՆ-ի հավաքականը հերթական անգամ դարձել էր Օլիմպիական չեմպիոն:

Արդեն 18 տարի է` Սպոելստրան գլխավորում է «Մայամի Հիթը»: Այս տարիների ընթացքում նրա թիմը նվաաճել է NBA-ի երկու չեմպիոնական տիտղոս:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ