«Միլուոկի Բաքսի» առաջատար բասկետբոլիստ Յանիս Ադետոկունբոն սրունքի լարվածության պատճառով առաջիկա խաղերում չի օգնի իր թիմին, հաղորդում է Շեմս Չարանիան:
Հունաստանի հավաքականի ծանր հարձակվողը խաղահրապարակից կբացակայի 2-4 շաբաթ: Մեծ հավանականությամբ, նրա համար տարին ավարտված է:
Ընթացիկ մրցաշրջանում Ադետոկունբոն միջինում վաստակում է 28.9 միավոր, գրանցում 10.1 ռեբաունդ և կատարում 6.1 ասիստ:
NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):


